Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն մոտենում է Ռաուլի ռեկորդին

01:22   2 հոկտեմբերի, 2014

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, հոկտեմբերի 1-ին գոլի հեղինակ դառնալով բուլղարական «Լուդոգորեցի» դեմ խաղում, Չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցուցակում դարձյալ բարձրացավ երկրորդ տեղ:

Դա Պորտուգալիայի հավաքականի ավագի 69-րդ գոլն էր Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում, որտեղ նա զիջում է միայն «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսին: Իսպանիայի հավաքականի նախկին ռմբարկուն Չեմպիոնների լիգայում խփել է 71 գոլ:

Ռոնալդուից մեկ անգամ քիչ աչքի է ընկել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Հիշեցնենք, որ «Լուդոգորեցի» դեմ խաղում խաղում պորտուգալացի հարձակվող մեկ անգամ էլ վրիպեց 11 մետրանոցից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։