«Բորուսիայի» սերբ պաշտպանը հրաժարվել է վերադառնալ հավաքական

16:38   1 հոկտեմբերի, 2014

Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը թիմ է հրավիրել 24 ֆուտբոլիստների՝ Հայաստանի եւ Ալբանիայի հավաքականների հետ Եվրո 2016-ի ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար:

Հրավիրվածների թվում բացակայում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նեւեն Սուբոտիչը: 25-ամյա ֆուտբոլիստը 2013-ին հայտարարել էր հավաքականից հեռանալու որոշման մասին: Ադվոկատը նշել է, որ պատրաստ էր պաշտպանին կրկին հրավիրել հավաքական:

«Մտադիր էինք առաջիկա խաղերին Սուբոտիչին  հրավիրել հավաքական, խոսել ենք էլէկտրոնային փոստի միջոցով, սակայն նրա մոտ չտեսա ոչ մի շահագրգռվածություն: Եթե ֆուտոլիստը չի ցանկանում խաղալ հավաքականում, ապա անիմաստ է հրավիրել նրան»,- Ադվոկատի խոսքը մեջբերում է sportal.rs-ը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Սերբիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։