Յուրգեն Կլոպ. Ցանկանում ենք լինել «Անդերլեխտի» ամենածանր մրցակիցը

14:32   1 հոկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է բելգիական «Անդերլեխտի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման մասին, որը տեղի կունենա երեկոյան:

«Անդերլեխտը» փորձառու ակումբ է, որի կազմում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ: Ցանկանում ենք դառնալ այդ թիմի ամենածանր մրցակիցը: Բելգիայի առաջնությունում նրանք ամեն օր չեն խաղում «Բորուսիայի» կարգ ունեցող մրցակիցների հետ: Նախորդ խաղում մենք պարտվեցինք պաշտպանությունում թույլ տված սխալների պատճառով:

Հուսով ենք՝ վնասվածք ունեցող ֆուտբոլիստների ապաքինումը կընթանա արագ»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Բորուսիայի» կայքը:

«Անդերլեխտ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։