Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի ՊՍԺ - «Բարսելոնա» խաղից հետո թիմերի մարզիչները ներկայացրել են իրենց տպավորություններւ, հայտնում է Sport.es-ը:
Լորան Բլան (ՊՍԺ)
«Անցկացրեցինք լավ հանդիպում եւ գոհ եմ ֆուտբոլիստների խաղից: Կարեւոր է, որ ցուցադրեցինք թիմային խաղ: Երբեք չեմ մոռանա այս հաղթանակը: Վստահ եմ, որ այն կհիշեն նաեւ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները եւ երկրպագուները: «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբներից է, սակայն նրանք թողնում էին ազատ տարածություններ, որոնք էլ օգտագործեցինք արդյունավետ»,- ասել է Բլանը:
Լուիս Էնրիկե («Բարսելոնա»)
«Այս պարտությունը աղետ է մեզ համար: Վատագույն դեպքում պետք է հասնեինք ոչ ոքի արդյունքին: Մեզ դիմակայում էր ուժեղ եւ փորձառու ակումբ, սակայն ՊՍԺ-ն չզարմացրեց ոչնչով: Սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում: Պարտության համար մեղավոր են բոլորը, սակայն պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,- ասել է Էնրիկեն:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 3:2 հաշվով հաղթել է «Բարսելոնային»:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։