Մոուրինյո. Նման դեպքերում գոլերի քանակը կարեւոր չէ

10:37   1 հոկտեմբերի, 2014

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է  Լիսաբոնի «Սպորտինգի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղի արդյունքից:

«Առաջնայինը երեք միավորն է եւ նման դեպքերում կարեւոր չէ գոլերի քանակը: Միավորներ կորցրեցինք առաջին տուրում, սակայն կորցրածը հետ բերեցինք Լիսաբոնում: Զուգահեռ խաղում արձանագրված ոչ ոքիի շնորհիվ այժմ ամեն ինչ մեր ձեռքերում է: Եթե «Մարիբորի» հետ խաղերում վաստակենք 6 միավոր, ապա կլուծենք խնդիրը: Սակայն դա անելը հեշտ չէ, քանի որ Գերմանիայում «Շալկեի» հետ ոչ ոքին խոսում է շատ բանի մասին»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է «Չելսիի» կայքը:

Հիշեցնենք, որ G խմբում «Չելսին» Լիսաբոնում 1:0 հաշվով հաղթեց «Սպորտինգին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։