Չեմպիոնների լիգա. Դորտմունդի «Բորուսիան» մարզվել է «Անդերլեխտի» ստադիոնում (ֆոտոշարք)

01:35   1 հոկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» մարզում է անցկացրել Բրյուսելի «Կոնստանտ Վանդեն Ստոք» ստադիոնում՝ նախապատրաստվելով բելգիական «Անդերլեխտի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղին, տեղեկացնում է գերմանական ակումբի ֆեյսբուքյան էջը:

Յուրգեն Կլոպի թիմն ընդգրկված է D խմբում, որտեղ կմրցի նաեւ Լոնդոնի «Արսենալի» ու թուրքական «Գալաթասարայի» հետ: «Բորուսիան» առաջին տուրում տանը 2:0 հաշվով հաղթել է «Արսենալին»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով գերմանական թիմի կազմում չի մասնակցի հանդիպմանը:

«Անդերլեխտ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։