Չավին՝ Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստ

01:01   1 հոկտեմբերի, 2014

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Չավի Հերնանդեսը, փոխարինման դուրս գալով ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ սեպտեմբերի 30-ին կայացած խաղում, դարձավ Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը, տեղեկացնում է AS-ը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղն իսպանացի կիսապաշտպանի համար 143-րդն էր Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում:

Այդ ցուցանիշով 34-ամյա Չավին մեկ խաղով գերազանցեց Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսի ռեկորդը: Չեմպիոնների լիգայում 141-ական հանդիպում անցկացրել են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզն ու «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը:

Հիշեցնենք, որ Ռաուլին է պատկանում Չեմպիոնների լիգայի արդյունավետության ռեկորդը: Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողը մրցաշարում խփել է 71 գոլ: Նրան հետապնդում են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանո Ռոնալդուն, ովքեր աչքի են ընկել 68-ական անգամ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։