Հայրապետով. Ժամանակին Արթուր Ոսկանյանի համար պահանջեցին 300 հազար դոլար

22:36   30 սեպտեմբերի, 2014

Վլադիկավկազի «Ալանիայի» նախկին մամուլի քարտուղար Անդրեյ Հայրապետովը պատմել է, որ ժամանակին փորձել է կազմակերպել Հայաստանի հավաքականին նախկին ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանի տրանսֆերը «Ալանիա»:

«Ես տարբեր գործերով էի զբաղվում ֆուտբոլային տնտեսությունում: Հիշում եմ՝ «Ալանիա» էի բերել Հայաստանի հավաքականի խաղացող Արթուր Ոսկանյանին: Նա բարձրակարգ կիսապաշտպան էր, որը երկար տարիներ հանդես էր գալիս ազգային թիմում: Նրա տրանսֆերի համար պահանջեցին 300 հազար դոլար, ինչը ողջամիտ գումար էր»,- Հայրապետովի խոսքը մեջբերում է championat-ը: Նշենք, որ հայ ֆուտբոլիստը «Ալանիայում» հանդես չի եկել: Ռուսական ակումբներից նա խաղացել է «Ուրալանում:

38-ամյա Արթուր Ոսկանյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 1999-2009 թվականներին եւ 51 խաղում խփել է մեկ գնդակ: Ֆուտբոլային կարիերան ավարտած Արթուր Ոսկանյանը 2011 թվականից Երեւանի «Բանանցի» մարզչական շտաբում է:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։