Չեմպիոնների լիգա. «Բավարիան» Մոսկվայում հաղթեց ԲԿՄԱ-ին

21:51   30 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն նվազագույն հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»: Ոուսական ակումբի երկրպագուների անկարգությունների պատճառով «Արենա Խիմկի» ստադիոնում հանդիպումն ընթացավ առանց հանդիսականների:

Խաղն  ակտիվ սկսեցին հյուրերը եւ հանդիպման սկզբից տիրեցին առավելությանը: Գերմանական ակումբը տարածքային եւ խաղային առավելության շնորհիվ 22-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: ԲԿՄԱ-ի պաշտպան Մարիո Ֆերնանդեսը տուգանային հրապարակում գցեց Մարիո Գյոտցեին եւ Թոմաս Մյուլերն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը: ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը Չեմպիոնների լիգայի 23 անընդմեջ խաղում գոլ բաց թողեց՝ «բարելավելով» հակառեկորդը: Գոլից հետո «Բավարիան» թուլացրեց ճնշումը, որից օգտվեց ԲԿՄԱ-ն:

Լեոնիդ Սլուցկիի թիմը 36-րդ րոպեին կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն նիգերիացի հարձակվող Մուսան նպաստավոր դիրքից հարվածեց Նոյերի վրա: 40-րդ րոպեին Ռոման Երյոմենկոյի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը չփոխվեց: Հյուրերը վերահսկում էին հանդիպման ընթացքը եւ ԲԿՄԱ-ին զրկեցին հաշիվը հավասարեցելու հնարավորությունից: «Բավարիան» հաղթեց նվազագույն հաշվով եւ վատակեց 6 միավոր: Մյունխենցիները գլխավորում են E խմբի մրցաշարային աղյուսակը:

Խմբի մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Ռոմային»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: 

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

E խումբ

ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան) - «Բավարիա» (Մյունխեն, Գերմանիա)՝ 0:1  

Թոմաս Մյուլեր, 22, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։