Ռոբերտ Լեվանդովսկի. Չեմպիոնների լիգայում մեզ միայն հաղթանակ է հարկավոր

21:48   29 սեպտեմբերի, 2014

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկին խոսել է ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի առաջիկա խաղի մասին։

«Մենք արդեն երկու անգամ հաղթել ենք ԲԿՄԱ-ին, իսկ այժմ ցանկանում ենք հաղթել երրորդ անգամ։ Գլխավորը 3 միավոր վաստակելն է։ Չեմպիոնների լիգայում մեզ միայն հաղթանակ է հարկավոր։

Այո, ԲԿՄԱ-ն 1։5 հաշվով պարտվեց «Ռոմային», բայց անկախ ամեն ինչից ԲԿՄԱ-ն լավ թիմ է։ Չեմպիոնների լիգայում ֆուտբոլի մակարդակը շատ բարձր է, այդ պատաճառով էլ երբեմն անհաջողություններ լինում են։ Ամեն խաղը յուրահատուկ է։ Մենք չենք մտածում անցյալի մասին եւ կենտրոնանում ենք մեր առաջադրանքների վրա։

Խաղը կանցնի առանց հանդիստատեսի, այդ հարցում մենք ոչինչ չենք կարող անել։ Կխաղանք նույն մոտիվացիայով, որով խաղում ենք Բունդեսլիգայի կամ Չեմպիոնների լիգայի այլ խաղերում»,- Ռոբերտ Լեւանդովսկու խոսքն է մեջբերում sport-express-ը։

ԲԿՄԱ - «Բավարիա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին, Երեւանի ժամանակով  20։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։