«Մարսելը» վերադարձրեց առաջատարի դիրքը, «Նանտը» ոչ ոքի խաղաց «Լիոնի» հետ

00:52   29 սեպտեմբերի, 2014

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում «Մարսելը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Սենտ Էթյենին» եւ դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» տանը ոչ ոքի խաղաց «Լիոնի» հետ՝ 1:1:

«Մարսելն» ունի 19 միավոր եւ 2 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Բորդոյին», որն այս տուրում ուժեղ գտնվեց «Ռենից»՝ 2:1: «Նանտը» 12 միավորով 5-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր

«Մարսել» - «Սենտ Էթյեն»՝ 2:1

Ջիանելի Իմբուլա, 7, Դմիտրի Պայե, 28 – Ջոնաթան Բրիսոն, 53

«Նանտ» - «Լիոն»՝ 1:1

Ջորդան Վերետու, 73 (11մ.) – Բակարի Կոնե, 51

«Բորդո» - «Ռեն»՝ 2:1

Վահբի Խազրի, 73, Թոմաս Տուրե, 90 – Հաբիբ Հաբիբու, 80

«Լանս» - «Կան»՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։