Հովհաննես Համբարձումյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

19:51   28 սեպտեմբերի, 2014

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 9-րդ տուրում «Վարդարը» տանը 2:0 հաշվով առավելության է հասել «Սիլեկսի» նկատմամբ:

«Վարդարի» երկրորդ գոլը 88-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով դարձել է նաեւ գոլային փոխանցման հեղինակ: «Վարդարը» 21 միավորով Մակեդոնիայի առաջնության առաջատարն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։