Բալմերը «Կլիպերսի» բասկետբոլիստներին կստիպի հրաժարվել Apple-ի սարքերից

23:57   25 սեպտեմբերի, 2014

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Կլիպերս» ակումբի սեփականատեր, Microsoft ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը թիմի բասկետբոլիստներին կստիպի հրաժարվել է Apple-ի սարքերից, հաղորդում է Reuters-ը:

«Մեր թիմի խաղացողների մեծ մասն օգտագործում է Windows-ով սարքեր, բայց կան նաեւ այլ ընկերությունների արտադրանքի սիրահարներ: Կհրաժարվենք iPad-ից»,- ասել է Բալմերը:

2014թ. օգոստոսին Բալմերը հեռացավ Microsoft-ի գլխավոր տնօրենի պաշտոնից, սակայն ունի ընկերության բաժնետոմսերի փաթեթ: Նա 2 միլիարդ դոլարով գործարար Դոնալդ Ստերլինգից գնեց «Կլիպերս» ակումբը: Ստերլինգը ռասիստական բնույթի սկանդալի պատճառով ցմահ որակազրկվեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կողմից եւ ստիպված եղավ վաճառել ակումբը: Նա տուգանվեց նաեւ 2.5 միլիոն դոլարով:

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։