«Բավարիան» հաղթեց խոշոր հաշվով եւ դարձավ առաջատար

23:54   23 սեպտեմբերի, 2014

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում «Բավարիան» Մյունխենում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Բունդեսլիգայի նորեկ «Պադերբորնի» դարպասը: Մյունխենցիներից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի Մարիո Գյոտցեն, իսկ Ռոբերտ Լեւանդովսկին ու Թոմաս Մյուլերն աչքի ընկան մեկական անգամ:

Գելզենկիրխենի «Շալկեն» Բրեմենում 3:0 հաշվով հաղթեց «Վերդերին»: Այս տուրում միավորներ կորցրին մյուս առաջատարներ «Մայնցը» եւ «Հոֆֆենհայմը», ինչից հետո «Բավարիան» 11 միավորով միայնակ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բավարիա» - «Պադերբորն»՝ 4:0 

Մարիո Գյոտցե, 8, 78, Ռոբերտ Լեւանդովսկի, 14, Թոմաս Մյուլեր, 86

«Այնտրախտ» - «Մայնց»՝ 2:2

Ալեքսանդր Մայեր, 45, Հարիս Սեֆերովիչ, 82 – Յոնաս Հոֆման, 41, Սինձի Օկազակի, 44

«Հոֆֆենհայմ» - «Ֆրայբուրգ»՝ 3:3

Տարի Էլյանուսի, 44, Սեբաստիան Ռուդի, 63, Յաննիկ Վեստերգրադ, 90+3 – Մայկ Ֆրանց, 31, 33, Վլադիմիր Դարիդա, 75 (11մ.)

Հեռացում՝ Վլադիմիր Դարիդա, 81 («Ֆայբուրգ»)

«Վերդեր» - «Շալկե»՝ 0:3

Մաքս Մայեր, 48, Ռոման Նոտշդեդտեր, 51, Տրանկիլյո Բարնետա, 85



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։