ՊՍԺ - «Բարսելոնա» հանդիպումը ճակատագրական կլինի Լորան Բլանի համար

15:22   23 սեպտեմբերի, 2014

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը սկսել է չվստահել թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանին: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում ՊՍԺ-ն կընդունի «Բարսելոնային»: Սեպտեմբերի 30-ին կայանալիք խաղում պարտություն կրելու դեպքում, կդրվի ֆրանսիացի մասնագետի պաշտոնանկության հարցը, գրում է  L’Equipe-ը: ՊՍԺ-ն կարող է վերադարձնել ակումբի նախկին մարզական տնօրեն Լեոնարդոյին եւ նրան վստահել գլխավոր մարզիչի պաշտոնը մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ֆրանսիայի առաջնության 6 տուրերում ՊՍԺ-ն միայն երկու հաղթանակ է տարել: Չորս անգամ խաղացել է ոչ ոքի եւ 10 միավորով 5-րդ տեղում է: Չեմպիոնների լիգայի առաջին տուրում ՊՍԺ-ն Ամստերդամում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Այաքսի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։