Իսպանացի երկրպագուների 80 տոկոսը ցանկանում է Նավասին տեսնել «Ռեալի» կազմում

13:46   23 սեպտեմբերի, 2014

Իսպանական AS պարբերականը հարցում է անցկացրել՝ պարզելու երկրպագուների վերաբերմունքը Մադրիդի «Ռեալի» դարպասապահի դիրքը կոստառիկացի Կեյլոր Նավասին վստահելուն: Իսպանական մամուլը գրել էր, որ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնարկային կազմում կներառի Կեյլոր Նավասին՝ Իկեր Կասիլյասին թողնելով պահեստայինների նստարանին: «Ռեալի» մրցակիցը «Էլչեն» է: Հարցման մասնակիցները 78,91 տոկոսը հավանություն է տվել այդ որոշմանը:

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Ռեալի» երկրպագուները սուլել էին Իկեր Կասիլյասին: «Ռեալը» 1:2 հաշվով պարտվել էր Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկոյին»:

Սեպտեմբերի 23-ին կայանալիք «Ռեալ» - «Էլչե» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։