Կարագեր. «Մանչեսթեր Յունայթեդն» այդպես էլ բարձրակարգ պաշտպան չգնեց

20:53   22 սեպտեմբերի, 2014

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը քնադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերտային քաղաքականությունը։

«Տրանսֆերների վրա ոչ մի թիմ Անգլիայում այդքան շատ փող չի ծախսել, որքան «Մանչեսթեր Յունայթեդը», բայց թիմն այդպես էլ մի կարգին պաշտպան ձեռք չբերեց։ Այդքան փող ծախսել եւ բարձր մակարդակի պաշտպան ձեռք չբերելը ձախողված կառավարում է։ Թիմը հարձակման գծում գործում է հին բարի ժամանակների նման, սակայն նույնը չես ասի պաշտպանության մասին»,- Կարագերի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։

Նշենք, որ Անգլիայի առաջնության 5 տուրերում «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն կրել է 2 պարտություն, 2 հանդիպում էլ ավարտել է ոչ ոքի։ 5-րդ տուրի «Լեսթերի» հետ խաղում Վան Գալի թիմը պարտվել է 3։5 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։