Բրազիլացիներին չհաջողվեց չորրորդ անգամ անընդմեջ դառնալ աշխարհի չեմպիոն

01:11   22 սեպտեմբերի, 2014

Վոլեյբոլի տղամարդկանց Լեհաստանի հավաքականը հռչակվեց աշխարհի 2014թ. չեմպիոն:  Լեհաստանում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում տանտերերը 4 սեթում առավելության հասան բրազիլացիների նկատմամբ:

Բրոնզե մեդալը բաժին հասավ Գերմանիային, որը երրորդ տեղի համար խաղում շանս չտվեց ֆրանսիացիներին՝ 3:0:

Հիշեցնենք, որ աշխարհի նախորդ 3 առաջնություններում հաղթել էին բրազիլացիները (2002-ին, 2006-ին, 2010-ին): Լեհաստանը երկրորդ անգամ դարձավ վոլեյբոլի աշխարհի չեմպիոն:

ԱԱ-2014, եզրափակիչ

Լեհաստան – Բրազիլիա՝ 3:1 (18:25, 25:22, 25:23, 25:22)

Երրորդ տեղի խաղ

Ֆրանսիա – Գերմանիա՝ 0:3 (21:25, 24:26, 23:25)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։