«Փյունիկը» խոչընդոտեց «Միկայի» առաջին հաղթանակին, «Արարատը» պարտվեց խոշոր հաշվով

18:50   21 սեպտեմբերի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանի վերջին՝ 7-րդ տուրում «Արարատը» Երեւանում 1:5 հաշվով պարտվեց Կապանի «Գանձասարին», իսկ «Միկան» ու «Փյունիկը» բաժանվեցին ոչ ոքիով՝ 1:1:

Այս առաջնությունում ոչ մի հաղթանակ չտարած «Միկան» մինչեւ 78-րդ րոպեն առջեւում էր հաշվի մեջ, սակայն մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն վաստակեց 11 մետրանոց հարված եւ «Փյունիկին» փրկեց պարտությունից: «Արարատը» 7-րդ խաղում կրեց 6-րդ պարտությունը:

Այսպիսով, առաջին շրջանում 19 միավորով հաղթեց «Ուլիսը»: Մեկական խաղ պակաս անցկացրած «Փյունիկն» ու «Գանձասարը» 13-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը: Գյումրիի «Շիրակն» ունի 9 միավոր, «Բանանց» ու «Ալաշկերտը»՝ 7-ական, իսկ հետնապահներ «Արարատն» ու «Միկան»՝ 3-ական:

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր

Սեպտեմբերի 21

«Արարատ» - «Գանձասար»՝ 1:5

Բրայան դե լա Ֆուենտե, 65 – Վասիլի Պալագնյուկ, 12, 84, Ստեփան Ղազարյան (ինքնագոլ), 34, Մուրատ Դաուդով, 45, Սամվել Մելքոնյան, 61

«Միկա» - «Փյունիկ»՝ 1:1

Տարոն Ոսկանյան, 51 (ինքնագոլ) – Սեզար Ռոմերո, 78 (11մ.)     

Սեպտեմբերի 20

«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 1:0

Ֆիլիպ Սերեչին, 76

«Շիրակ» - «Ուլիս»՝ 1:2

Սլոբոդան Լալիչ, 71 (ինքնագոլ) – Զամիր Ջանաշիա, 12, Գիորգի Խուբուա, 20



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։