«Մանչեսթեր Յունայթեդի» լեսթերյան սարսափը

18:23   21 սեպտեմբերի, 2014

0:2, 1:3, 3:3, 5:3. այս ամենը պետք էր տեսնել: Անգլիական Պրեմյեր լիգայի 5-րդ տուրն անհաջող ստացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Լուի վան Գալի թիմը հյուրընկալվեց «Լեսթերին» եւ պարտվեց 3:5 հաշվով:

Խաղի մեկնարկն անհաջող էր «Լեսթերի» համար, քանի որ արդեն 17-րդ րոպեին մանչեսթերցիները ստացել էին 2 գոլի առավելություն, սակայն Պրեմյեր լիգայի նորեկը չկոտրվեց եւ շատ արագ կրճատեց հաշվի տարբերությունը: Ընդմիջումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ ստացավ 2 գոլի առավելություն, բայց այս անգամ եւս լեսթերցիները դրսեւորեցին կամային բարձր որակներ: Դաշտի տերերը չափազանց վստահ անցկացրին խաղի վերջնամասը եւ, խփելով 4 գոլ, տարան արժանի հաղթանակ:

«Մանչեսթեր Յուանյթեդի» մեկնարկային կազմում էր նաեւ թիմի նորեկ Ռադամել Ֆալկաոն, ով դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Մանչեսթերցիների մեկ այլ նորեկ Անխել Դի Մարիան խփեց գեղեցիկ գոլ, իսկ «Լեսթերից» աչքի ընկավ նաեւ Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էստեբան Կամբիասոն:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 5:3

Լեոնարդո Ուլոա, 17, 83 (11մ.), Դավիդ Նուջենտ, 62 (11մ.), Էստեբան Կամբիասո, 64, Ջեյմս Վարդի, 79 – Ռոբին վան Պերսի, 13, Անխել Դի Մարիա, 16, Անդեր Հերերա, 57

Հեռացում՝ Թայլեր Բլեքետ, 83 («Մանչեսթեր Յունայթեդ»)

«Տոտենհեմ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 1:0

Ջեյմս Մորիսոն, 74



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։