«Յուվենտուսն» ուժեղ էր «Միլանից»

00:42   21 սեպտեմբերի, 2014

Իտալական A Սերիայի երրորդ տուրի կենտրոնական խաղը կայացավ «Սան Սիրո» ստադիոնում, որտեղ «Միլանը» հյուրընկալեց գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին»: Հետաքրքիր պայքարում անցած խաղում արձանագրվեց դարպասի մեկ գրավում, որը 71-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը:

6 միավոր հավաքած «Միլանը» կրեց առաջին պարտությունը, իսկ թուրինցիները 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Միլան» - «Յուվենտուս»՝ 0:1

Կարլոս Տեւես, 71

«Չեզենա» - «Էմպոլի»՝ 2:2

Գուիդո Մարիլունգո, 30, Գրեգոիր Դեֆրել, 32 – Ֆրանցեսկո Տավանո, 55 (11մ.), Դանիելե Ռուգանի, 72



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։