«Բորուսիայի» մեկնարկային կազմն՝ առանց Հենրիխ Մխիթարյանի (ֆոտո)

19:33   20 սեպտեմբերի, 2014

Հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմը «Մայնցի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի արտագնա խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի փոխարինողների թվում է:

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Լուկաշ Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատիաս Գինտեր, Էրիկ Դուրմ, Սվեն Բենդեր, Միլոշ Յոյիչ, Կեւին Գրոսկրոյց, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Սինձի Կագավա, Ադրիան Ռամոս։

Սեպտեմբերի 20-ին անցկացվելիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20։30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։