Կոնտե. Բալոտելին կվերադառնա Իտալիայի հավաքական, եթե դրսեւորի պրոֆեսիոնալիզմ

15:47   20 սեպտեմբերի, 2014

Հավաքականի դռները բաց են բոլորի համար, սակայն պետք է դրա համար լինել պրոֆեսիոնալ, ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն՝ խոսելով «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիի մասին:

«Ես ոչ մի կանխակալ վերաբերմունք չունեմ Բալոտելիի նկատմամբ: Հավաքականի դռները բաց են, բայց ես պահանջում եմ իմ ֆուտբոլիստներից պրոֆեսիոնալ մոտեցում գործին: Եթե խաղացողը կենտրոնացած չէ, խաղադաշտում քայլում է եւ մտածում է միայն իր մասին, ապա այդպիսի ֆուտբոլիստ ինձ պետք չէ: Այդ տեսանկյունից, Բալոտելիին թիմ չհրավիրելու իմ որոշումը տրամաբանական է»,- Կոնտեի խոսքը մեջբերում է football-italia-ն:

Հիշեցնենք, որ 24-ամյա Բալոտելին չէր հրավիրվել Հոլանդիայի դեմ ընկերական խաղին եւ Նորվեգիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։