Սիմեոնե. «Ռեալի» նկատմամբ հաղթանակը վստահություն հաղորդեց մեզ

09:52   20 սեպտեմբերի, 2014

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վստահ է, որ Իսպանիայի չեմպիոնը կկարողանա պայքարել հաղթանակի համար սեպտեմբերի 20-ին Պրիմերայի չորրորդ տուրում կայանալիք «Սելտայի» հետ տնային հանդիպման ժամանակ։ Արգենտինացի մասնագետը գտնում է, որ նախորդ տուրում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո «Աթլետիկոյի» ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ են զգում։

«Կարծում եմ, որ «Ռեալի» նկատմամբ հաղթանակը վստահություն է հաղորդել մեզ։ Հանդես ենք գալու սեփական երկրպագուների աջակցությամբ, սակայն մրցակիցն ուժեղ է եւ դժվարություններ կստեղծի մեզ համար։ Հույս ունենք հասնել լավ արդյունքի»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։