Լոնդոնի «Արսենալի» շահույթը՝ 4,7 միլիոն ֆունտ ստերլինգ

22:29   19 սեպտեմբերի, 2014

Լոնդոնի «Արսենալն» անցած ֆինանսական տարվա արդյունքում ունեցել է 4,7 միլիոն ֆունտ ստերլինգ շահույթ: Անգլիական ակումբի պահուստներում կա 173 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է givemesport-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» շահույթն անցած տարում կազմել էր 23,8 միլիոն ֆունտ ստերլինգ: Թեեւ Անգլիայի անցած առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» գրավել էր 7-րդ տեղը եւ զրկվել Չեմպիոնների լիգայի մրցաշարից, սակայն ակումբի եկամուտն աճել էր 19 տոկոսով: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։