«Ռոմայի» նոր ստադիոնի նախագիծը (ֆոտո)

18:11   19 սեպտեմբերի, 2014

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է նոր ստադիոնի նախագիծը, հաղորդում է Goal.com-ը: Նոր ակումբային ստադիոնը կունենա 52 հազար տեղ: Այն կկառուցվի ձիարշավարանի տեղում: Նախագծի արժեքը 300-350 միլիոն եվրո է:

«Տարածքն արդեն օգտագործվել է մարզական նպատակներով եւ ծանոթ է մարզասերներին: Մեր ստադիոնը կլինի զվարճանքի ամենասիրելի եվրոպական վայրերից մեկը: Նախագծին հավանություն է տվել նաեւ քաղաքային իշխանությունը»,- ասել է «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան:

«Ռոման» այժմ տնային հանդիպումներն անցկացնում է Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։