ՈւԵՖԱ-ն թույլատրեց Իսրայելին ընդունել պաշտոնական հանդիպումներ

00:15   19 սեպտեմբերի, 2014

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն թույլատրել է Իսրայելին դարձյալ ընդունել եվրագավաթային մրցաշարերի եւ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներ: Այդ մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը: Իսրայելը զրկվել էր տանը հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից ամռանը Գազայի հատվածի հետ բախումների պատճառով:

Իսրայելական ակումբները Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հանդիպումներն անցկացնում էին չեզոք խաղադաշտում: Իսկ սեպտեմբերի 9-ին նշանակված Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Բելգիայի դեմ հանդիպումը հետաձգվել էր եւ կկայանա 2015թ. մարտի 31-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։