Տորեսը վերադարձել է «Միլանի» ընդհանուր խումբ

22:40   17 սեպտեմբերի, 2014

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերանդո Տորեսը վերսկսել է մարզումներն իտալական «Միլանի» ընդհանուր խմբում, հայտնում է ակումբի կայքը:

«Միլանի» նորեկը թիմի հետ մարզվել է առանց սահմանափակումների, սակայն չի մասնակցել երկկողմանի խաղին: Առաջիկայում նա կվերադառնա խաղադաշտ: «Միլանի» ընդհանուր խմբում մարզվել է նաեւ իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։