«Այաքսի» ու ՊՍԺ-ի ֆանատները բախվել են Հոլանդիայում (ֆոտո)

22:22   17 սեպտեմբերի, 2014

Հոլանդական «Այաքսի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղից առաջ բախում է տեղի ունեցել 2 ակումբների երկրպագուների միջեւ, գրում է De Telegraaf-ը:

Միջադեպը գրանցվել է հոլանդական Ուտրեխտում: Ոստիկանները ձերբակալել են 15 երկրպագուների:

«Այաքս» - ՊՍԺ խաղը կկայանա սեպտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։