«Բորուսիա» - «Արսենալ». Ուիլշիրը վնասվածք է ստացել

13:18   17 սեպտեմբերի, 2014

Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը վնասվածք է ստացել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ արտագնա խաղում։ Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, հաղորդում է «Արսենալի» պաշտոնական կայքը։

«Ջեքը վնասվածք է ստացել, եւ բարդ է ասել դրա լրջությունը։ Նրա հետ կապված միշտ զգույշ եմ։ Սովորաբար նման վնասվածքները լուրջ չեն, սակայն Ուիլշիրի վնասվածքների հետ կապված ստիպված եմ զգուշություն ցուցադրել։ Մյուսներին փոխարինելու պատճառն այլ էր»,- ասել է ֆրանսիացի մասնագետը։

Հիշեցնենք, որ «Արսենալը» Դորտմունդում կայացած խաղում պարտվել էր 0։2 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։