Կարլո Անչելոտի. Կարծում եմ՝ երկրպագուները գոհ են մեր խաղից

11:27   17 սեպտեմբերի, 2014

Հանդիպումը մեզ համար հեշտ ստացվեց։ Մեկնարկային 30 րոպեների ընթացքում շատ լավ էինք խաղում՝ ճնշում մրցակցին եւ արագ գործում հարձակման գծում, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին՝ մեկնաբանելով շվեյցարական «Բազելի» նկատմամբ տարած հաղթանակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

«Մի քանի գոլ խփեցինք եւ վերահսկում էինք խաղը։ Կարծում եմ՝ երկրպագուները գոհ են մեր խաղից։ Թիմը լավ ֆուտբոլ ցուցադրեց, խփեց 5 գոլ։ Պետք է դրական տրամադրություն ունենանք։

Չեմ լսում սուլոցները, սակայն երբ երկրպագուները երգում են «Ինչպես կարող եմ ձեզ չսիրել», դա, իհարկե, լսում եմ։ Չենք լուծել բոլոր խնդիրները, սակայն թիմի ռեակցիան ինձ դուր եկավ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել էր 5։1 հաշվով՝ գոլերի քանակով սահմանելով եվրագավաթների ռեկորդ։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։