Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

10:27   17 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 17-ին Եվրոպայում կկայանան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի վերջին հանդիպումները։ Խաղեր կանցկացվեն E, F, G եւ H խմբերում։

Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենայում» կընդունի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», կատալոնական «Բարսելոնան» կմրցի կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի հետ, Լոնդոնի «Չելսիի» մրցակիցը կլինի Գելզենկիրխենի «Շալկեն», իսկ ֆրանսիական ՊՍԺ-ն կհյուրընկալվի հոլանդական «Այաքսին»։

Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22։45-ին։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր

E խումբ.

«Բավարիա» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 22։45

«Ռոմա» (Իտալիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 22։45

F խումբ. 

«Այաքս» (Հոլանդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 22։45

«Բարսելոնա» (Իսպանիա) - ԱՊՕԷԼ (Կիպրոս)՝ 22։45

G խումբ.

«Չելսի» (Անգլիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 22։45

«Մարիբոր» (Սլովենիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 22։45

H խումբ.

«Պորտու» (Պորտուգալիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 22։45

«Աթլետիկ» (Իսպանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 22։45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։