Բերեզովսկի. Վետերաններն ասացին, որ առաջին գնդակը պետք էր որսալ, այլ ոչ թե հետ մղել

22:42   15 սեպտեմբերի, 2014

«Զենիթի» դեմ բավականին լավ խաղացինք, սակայն դրական արդյունքի չհասանք։ Դա կստիպի մեզ ավելի զգոն լինել, ասել է Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ խոսելով Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» կրած պարտության մասին։

«Վետերանները շատ են անհանգստանում թիմի արդյունքների համար։ Քննարկում էինք տարբեր դրվագներ այդ խաղից։ Ասացին, որ առաջին գնդակը պետք չէր հետ մղել, այլ՝ որսալ։ Վստահ էին, որ մյուս դրվագում խաղից դուրս վիճակ կար։ Երեւում է, որ նրանք մեզանից պակաս չեն անհանգստանում։

«Պանատինաիկոսի» հետ խաղին կնախապատրաստվենք երեքշաբթի։ Գիտենք, որ երկրպագուները հույներին կաջակցեն այնպես, ինչպես կիպրոսցիներին։ Սակայն ավելի հաճելի է, երբ տրիբունաները դատարկ չեն։ Դենիսովի եւ Վանկերի բացակայությունը հնարավորություն կտա նրանց փոխարինողների համար։ Կարող ենք փոխարինել նրանց»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է Sovsport-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։