«Պարման» 4 գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասը, բայց պարտվեց

00:38   15 սեպտեմբերի, 2014

Իտալական A Սերիայի երկրորդ տուրում «Միլանը» մրցակցի խաղադաշտում 5:4 հաշվով առավելության հասավ «Պարմայի» նկատմամբ: 9 գոլերից բացի, գրանցվեց նաեւ 2 կարմիր քարտ, իսկ թիմերը խաղն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստներով: Միլանցիներից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Ժերեմի Մենեզը:

Հիշեցնենք, որ այս տուրում գոլառատ խաղ էր անցկացրել նաեւ միլանյան «Ինտերը», որը տանը 7 անպատասխան գնդակ էր ուղարկել «Սասուոլոյի» դարպասը:

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Պարմա» - «Միլան»՝ 4:5

Անտոնիո Կասանո, 27, Ֆելիպե, 51, Ալեսանդրո Լուկարելի, 77, Մատիա դե Շիլյո, 89 (ինքնագոլ) – Ջակոմո Բոնավենտուրա, 25, Կեյսուկե Հոնդա, 38, Ժերեմի Մենեզ, 45 (11մ.), 79, Նայջել դե Յոնգ, 68

Հեռացուներ՝ Ֆելիպե, 77 – Դանիելե Բոներա, 58



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։