Տաշքենդ. Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ աշխարհի մյուս չեմպիոնները

19:52   14 սեպտեմբերի, 2014

Տաշքենդում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը, որում վիճարկվեցին մեդալների 8 հավաքածուներ:

Ուզբեկստանի մայրաքաղաքում Հայաստանը ներկայացուցիչներ ուներ բոլոր քաշային կարգերում, սակայն նվաճեց 2 մեդալ՝ երկուսն էլ՝ ոսկե:

Առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձան 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ) մեդալներ չնվաճեցին: Վարշամ Բորանյանը վնասվածքի պատճառով պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում միայն Հայաստանը նվաճեց 2 ոսկե մեդալ: Ռուսաստանը, Սերբիան, Իրանը, Հունգարիան, Կուբան ու Ֆրանսիան բավարարվեցին մեկական չեմպիոնական տիտղոսով:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Տաշքենդ էր մեկնել 5 մարզիկներով, ովքեր մեդալներ չէին նվաճել: Արայիկ Բաղդադյանի թիմի կազմում անհաջող էին հանդես եկել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ) եւ 65 կգ քաշային կարգում աշխարհի եւ Եվրոպայի 2013թ. չեմպիոն Դավիթ Սաֆարյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնություն 

59 քաշային կարգ

1. Համիդ Սորիան (Իրան)
2. Մինգիյան Սեմենով (Ռուսաստան)
3. Անդրե Բերգ (Նորվեգիա)
3. Էլմուրատ Տասմուրադով (Ուզբեկստան) 

66 կգ քաշային կարգ

1. Դավոր Ստեֆանեկ (Սերբիա)
2. Օմիդ Նորուզի (Իրան)
3. Տամաշ Լորինց (Հունգարիա)
3. Էդգարաս Վեյցկատիս (Լիտվա)

71 կգ քաշային կարգ

1. Չինգիզ Լաբազանով (Ռուսաստան)
2. Յունուս Օզել (Թուրքիա)
3. Ավշիմ Բյաբանգարդ (Իրան)
3. Ռասուլ Չունաեւ (Ադրբեջան)

75 կգ քաշային կարգ

1. Արսեն Ջուլֆալակյան (Հայաստան)
2. Նեւեն Զուգա (Խորվաթիա)
3. Թոմաս Բիսեկ (ԱՄՆ)
3. Էլվին Մուրսալիեւ (Ադրբեջան)

80 կգ քաշային կարգ

1. Պետեր Բաշի (Հունգարիա)
2. Եվգենի Սալեեւ (Ռուսաստան)
3. Սելչուկ Չեբի (Թուրքիա)
3. Ջիմ Պետերսոն (Շվեդիա)

85 կգ քաշային կարգ

1. Մելոնին Նումոնվի (Ֆրանսիա)
2. Սաման Թեհմասեբի (Ադրբեջան)
3. Ժան Բելենյուկ (Ուկրաինա)
3. Վիկտոր Լորինց (Հունգարիա)
 

98 կգ քաշային կարգ

1. Արթուր Ալեքսանյան (Հայաստան)
2. Օլիվեր Հասլեր (Գերմանիա)
3. Ղասեմ Ռեզա (Իրան)
3. Իլդեմ Ցենկ (Թուրքիա)

130 կգ քաշային կարգ

1. Միհայն Լոպես (Կուբա)
2. Ռիզա Կայալպ (Թուրքիա)
3. Բիլյալ Մախով (Ռուսաստան)
3. Հեյկի Հաբի (Էստոնիա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։