Լեւոն Ջուլֆալակյան. Սա մեր ազգի ուրախությունն է

18:43   14 սեպտեմբերի, 2014

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական տիտղոսից հետո կիսվել է տպավորություններով:

«Սա մեր ազգի ուրախությունն է: Նման հաջողություն վաղուց չէր եղել Հայաստանում: 2 ոսկե մեդալով ենք վերադառնում առաջնությունից: Ցավոք, վնասվածքը խանգարեց Վարշամ Բորանյանին, այլապես կնվաճեինք 3 ոսկե մեդալ: Հուսանք՝ կկարողանանք շարունակել նույն ոգով:

Մեր նպատակն օլիմպիական ոսկե մեդալներն են: Տղաները պատրաստվում են Ռիո-2016-ին: Վերջին տարիներին հաղթանակը միշտ մոտ էր լինում, սակայն ինչ-որ բան խանգարում էր: Շնորհավորում եմ հայ ժողովրդին այս հաղթանակի համար»,- Առաջին ալիքի եթերում ասաց օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչում 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի 55 վայրկանում 8:0 հաշվով հաղթեց գերմանացի Օլիվեր Հասլերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։