Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» իր նոր՝ «Օտկրիտիե Արենա» ստադիոնում 3:1 հաշվով հաղթեց «Տորպեդոյին», որը հեղինակության գոլը խփեց նախավերջին րոպեին: Դուբլի հեղինակ դարձավ «Սպարտակի» հոլանդացի նորեկ Կվինսի Պրոմեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Խոսե Խուրադոն:
Ծնկի վնասվածքից վերականգնվող Արաս Օզբիլիսի եւ Յուրա Մովսիսյանի անունները բացակայում են Մուրատ Յակինի թիմի հայտացուցակից:
«Սպարտակն» առաջին հաղթանակը տարավ «Օտկրիտիե Արենայում» եւ 15 միավորով հավասարվեց 2-3-րդ տեղերը բաժանող ԲԿՄԱ-ին ու «Դինամոյին»: Առաջատար «Զենիթը» 7 խաղում տարել է նույնքան հաղթանակ:
Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Սպարտակ» - «Տորպեդո»՝ 3:1
Կվինսի Պրոմես, 34, 71, Խոսե Խուրադո, 75 – Ուգու Վիեյրա, 89
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։