Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Վաշյե-Լագրավի հետ

02:04   5 սեպտեմբերի, 2014

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup մրցաշարի 8-րդ տուրում առաջինն ավարտվեց Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի պարտիան: Կողմերը համաձայնեցին ոչ ոքիի 30-րդ քայլում: Արոնյանն ու Վաշյե-Լագրավը վաստակել են 3-ական միավոր: Մյուս երկու պարտիաները շարունակվում են:

Sinquefield Cup, 8-րդ տուր

 Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Մրցաշարային աղյուսակ 

1. Ֆաբիանո Կարուանա՝ 7

2. Մագնուս Կարլսեն՝ 4

3. Վեսելին Տոպալով՝ 3

4. Լեւոն Արոնյան՝ 3

5. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 3

6. Հիկարու Նակամուրա՝ 2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։