Թուրքերը հաղթանակ կորզեցին Դանիայի հավաքականի դեմ խաղում

23:55   3 սեպտեմբերի, 2014

Ֆուտբոլի Դանիայի հավաքականը սեպտեմբերի 3-ին ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվեց թուրքերին:

Կոպենհագենում կայացած խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց Դանիայի հավաքականի ավագ Դանիել Ագերը, սակայն ընդմիջումից հետո հյուրերը տարան կամային հաղթանակ: Թուրքիայի հավաքականի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց Օզան Տուֆանը «Բուրսասպորից»:

Հիշեցնենք, որ դանիացիները Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Եվրո-2016-ի ընտրական փուլում: Սեպտեմբերի 7-ին Դանիայի թիմը Կոպենհագենում կընդունի Հայաստանի հավաքականին:

Ընկերական խաղեր

Դանիա – Թուքրիա՝ 1:2

Դանիել Ագեր, 35 (11մ.) – Օլկայ Սահան, 55, Օզան Տուֆան, 90+2

Ուկրաինա – Մոլդովա՝ 1:0

Ռոման Բեզուս, 63



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։