Հայաստանի երիտասարդական հավաքականը 4 գոլ բաց թողեց Իսլանդիայում

22:21   3 սեպտեմբերի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը հերթական պարտությունը կրեց Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլում: 7-րդ տուրում Հայաստանի թիմը հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվեց իսլանդացիներին` զրկվելով խմբից դուրս գալու հնարավորությունից: 

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացած խաղում դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Հոլմբերտ Ֆրիդյոնսոնը, իսկ Էմիլ Ատլասոնը եւ Օլիվեր Ֆինսենն աչքի ընկան մեկական անգամ:

10-րդ խմբում Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 խաղերից հետո ունի 6 միավոր եւ նախավերջին՝ չորրորդ տեղում է: Խմբի առաջատարը 18 միավոր հավաքած Ֆրանսիան է, որը մեկ խաղ պակաս է անցկացրել Իսլանդիան ունի 15 միավոր, Ղազախստանը՝ 9, իսկ Բելառուսը՝ 3:

Եվրոպայի երիտասարդական առաջնություն, ընտրական փուլ, 10-րդ խումբ

Իսլանդիա – Հայաստան՝ 4:0

Հոլմբերտ Ֆրիդյոնսոն, 24, 57, Էմիլ Ատլասոն, 68, Օլիվեր Ֆինսեն, 90

Հայաստան. Արթուր Թորոյան, Վասպուրակ Մինասյան, Գրիգոր Հովհաննիսյան, Արամ Շախնազարյան, Դավիթ Մարիկյան, Կարեն Մուրադյան, Գոռ Մալաքյան (Գագիկ Պողոսյան, 71), Տիգրան Բարսեղյան, Աղվան Պապիկյան, Արտյոմ Սիմոնյան (Արամ Լոռեցյան, 85), Ղուկաս Պողոսյան (Դավիթ Հակոբյան, 61):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։