Լատվիա – Հայաստան. Դաշտի տերերը բացեցին հաշիվը (ֆոտո)

22:04   3 սեպտեմբերի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լատվիայի ազգային հավաքականների միջեւ ընկերական խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում ընթացող խաղում կիպրոսյան «Անարտոսիսի» հարձակվող Վալերի Սաբալան գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը՝ առաջ մղելով դաշտի տերերին: Ընթանում է առաջին խաղակեսը:

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան, Ռումյան Հովսեփյան, Կամո Հովհաննիսյան, Գեւորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, 22. Էդգար Մանուչարյան:

Լատվիա. Ալեքսանդր Կոլինկո («Բալթիկա»), Վլադիսլավ Գաբովս («Սկոնտո»), Նաուրիս Բուլվից («Արաու»), Կասպարս Գորկաս (առանց ակումբի), Վիտալի Մակսիմենկո («Բրայթոն») Օլեգ Լայզանս («Ենիսեյ»), Արտիս Լազդինս («Ելգավա»), Արթուր Զյուզնին («Բալթիկա»), Անդրեյ Կովալով («Դաչիա»), Վալերի Սաբալա («Անարտոսիս»), Արտյոմ Ռուդնեւ («Համբուրգ»):

Ֆոտո՝ NEWS.am Sport




© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։