Լուի վան Գալ. «Բավարիայում» ինձ արդեն հեռացրած կլինեին

19:11   3 սեպտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը շնորհակալություն է հայտնել անգլիական ակումբի ղեկավարությանը, որը շարունակում է վստահել նրան՝ չնայած անհաջող մեկնարկին: 63-ամյա մասնագետը նշել է, որ նմանատիպ իրավիճակ չէր կարող լինել Մյունխենի «Բավարիայում», որտեղ նա աշխատել է 2009-2011-ը:

«Բավարիայում» ինձ արդեն հեռացրած կլինեին: Իսկ ի՞նչ են անում «Մանչեսթեր Յունայթեդում», շարունակում են գնել ֆուտբոլիստների: Այստեղ շարունակում են վստահել ու աջակցել ինձ»,- Վան Գալի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի 20-ակի չեմպիոնը Վան Գալի գլխավորությամբ դեռ չի հաղթել այս մրցաշրջանի պաշտոնական խաղերում: Պրեմյեր լիգայում մանչեսթերցիները պարտվել են ուելսյան «Սուոնսիին» եւ ոչ ոքի են խաղացել «Սանդերլենդի» ու «Բարնլիի» հետ, իսկ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում 0:4 հաշվով սենսացիոն պարտություն են կրել երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Միլթոն Քինս Դոնս» ակումբից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։