Անչելոտի. Դի Մարիան փողի համար տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

11:33   2 սեպտեմբերի, 2014

Մարդիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության պատճառների մասին:

«Որոշ ֆուտբոլիստների դուրս է գալիս մեկնարկային կազմում տեղ ունենալու համար մրցակցությունը, իսկ ոմանք էլ նախընտրում են մեծ գումարներ: Եթե ֆուտբոլիստին լրացուցիչ մոտիվացիա է հարկավոր աշխարհի լավագույն ակումբում հանդես գալու համար, ապա ես հեշտությամբ կարող եմ բաց թողնել նրան»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Goal-ը:

Հիշեցնենք, որ Դի Մարիային գնելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է անգլիական ֆուտբոլի համար ռեկորդային 59,7 միլիոն ֆունտ ստերլինգ: Անգլիական ակումբում արգենտինացին կստանա շաբաթական 280 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։