Պաշտոնական. Ֆալկաոն՝ «Մանչեսթեր Յունայթեդում», Ուելբեկը՝ «Արսենալում» (ֆոտո)

09:10   2 սեպտեմբերի, 2014

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է եւս 2 տրանսֆերների մասին: Անգլիայի 20-ակի չեմպիոնը մեկ տարով վարձակալել է «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի ռմբարկու Ռադամել Ֆալկաոյին, իսկ անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»:

Նախնական տվյալների համաձայն՝ 23-ամյա Ուելբեկին գնելու համար լոնդոնցիները կվճարեն 16 միլիոն եվրո: Մանչեսթերցիները 28-ամյա Ֆալկաոյի վարձակալության համար կվճարեն 6 միլիոն ֆունտ ստերլինգ: Ավելի վաղ հաղորդվոմ էր, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Ֆալկաոն կստանա շաբաթական 346 ֆունտ աշխատավարձ՝ դառնալով ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Այժմ անգլիական ակումբում ամենաշատը ստանում են անգլիացի Ուեյն Ռունին (շաբաթական 300 հազար ֆունտ), արգենտինացի Անխել Դի Մարիան (280) եւ հոլանդացի Ռոբին վան Պերսին (250):

Վարձակալության պայմանագրի վերջում «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավորություն կունենա գնել կոլումբացու տրանսֆերային իրավունքը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։