Լատվիա - Հայաստան խաղի տոմսերը՝ 5 եվրո

01:16   2 սեպտեմբերի, 2014

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները սեպտեմբերի 3-ին Ռիգայում կայանալիք Լատվիայի դեմ ընկերական խաղի տոսմերը կարող են գնել Shop.piletilevi.ee կայքում: Գաղտնաբառի վանդակում հարկավոր է գրել ARM:

Հայ երկրպագուներին հատկացվել են ստադիոնի T, U, V, հատվածները: Տոմսերի արժեքը 5 եվրո է, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 1-ին ժամանել է Ռիգա, որտեղ արդեն անցկացրել է առաջին մարզումը: Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:45-ին: Խաղը կսպասարկի լիտվական մրցավարական բրիգադը՝ 36-ամյա Գեդիմինաս Մաժեյկայի գլխավորությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։