Ֆալկաոն ժամանել է Անգլիա եւ կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը (ֆոտո)

01:01   2 սեպտեմբերի, 2014

«Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն ժամանել է Անգլիա, որտեղ պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

The Telegraph-ի համաձայն՝ մանչեսթերցիները մեկ տարով կվարձակալեն 28-ամյա հարձակվողին՝ գործարքի համար վճարելով 6 միլիոն ֆունտ ստերլինգ: «Մանչեսթեր Յունայթեդում» Ֆալկաոն կստանա շաբաթական 346 ֆունտ աշխատավարձ՝ դառնալով ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Այժմ անգլիական ակումբում ամենաշատը ստանում են անգլիացի Ուեյն Ռունին (շաբաթական 300 հազար ֆունտ), արգենտինացի Անխել Դի Մարիան (280) եւ հոլանդացի Ռոբին վան Պերսին (250):

Վարձակալության պայմանագրի վերջում «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավորություն կունենա գնել կոլումբացու տրանսֆերային իրավունքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։