Գերմանական մամուլի գնահատականը Հենրիխ Մխիթարյանի խաղին

22:48   1 սեպտեմբերի, 2014

Գերմանական մամուլը գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը «Աուգսբուրգի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի հաղթական մրցավեճում:

Kicker-ը Մխիթարյանի խաղին տվել է 3 գնահատականը: Նման պատվի արժանացել են նաեւ Կեւին Գրոսկրոյցն ու Միլոշ Յոյիչը: Ամենաբարձր գնահատական են ստացել գերմանացի կիսապաշտպաններ Մարկո Ռոյսը եւ Սեբաստիան Կելը՝ 2-ական բալ:

Bild-ը Հենրիխին տվել է 2 գնահատականը: Նույն գնահատականը ստացել են նաեւ Սոկրատիս Պապաստատոպուլոսը, Լուկաս Պիշչեկը, Էրիկ Դուրմը, Սեբաստիան Կելը եւ Քեւին Գրոսկրոյցը: Ամենաբարձրը գնահատվել է Մարկո Ռոյսը՝ 1 բալ:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3:2 հաշվով հաղթել էր «Աուգսբուրգին», իսկ 25-ամյա Մխիթարյանը խաղացել էր առանց փոխարինման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։