ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային մրցաշարի 5-րդ տուրում հանդիպեցին ՖԻԴԵ-ի առաջին եւ երկրորդ համարներ Մագնուս Կարլսենը եւ Լեւոն Արոնյանը, որոնց պարտիայում հաղթեց աշխարհի չեմպիոնը: Հայաստանի հավաքականի առաջատարը խաղում էր սպիտակներով եւ իր պարտությունն ընդունեց 70-րդ քայլում:
Իտալացի Ֆաբիանո Կարուանան տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը եւ 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանն ունի 1.5 միավոր եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եզրափակում է աղյուսակը: Սեպտեմբերի 2-ին կայանալիք 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով կմրցի հենց Նակամուրայի հետ:
Sinquefield Cup, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0:1
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 1:0
Մրցաշարային աղյուսակ
1. Ֆաբիանո Կարուանա՝ 5
2. Մագնուս Կարլսեն՝ 2.5
3. Վեսելին Տոպալով՝ 2.5
4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 2
5. Լեւոն Արոնյան՝ 1.5
6. Հիկարու Նակամուրա՝ 1.5
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։