ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը պահպանել է երկրորդ տեղը

01:50   1 սեպտեմբերի, 2014

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման սեպտեմբերյան աղյուսակը, որը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Նորվեգացի գրոսմայստերի վարկանիշը 2870 է:

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 2804 վարկանիշով պահպանել է երկրորդ տեղը: Լավագույն եռյակը եզրափակում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով այս օրերին հիանալի է հանդես գալիս ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարում:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի եւս 4 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 61-րդը, Սերգեյ Մովսեսյանը՝ 86-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 97-րդը: Հրանտ Մելքումյանն առաջադիմել է 38 տեղով:

ՖԻԴԵ. դասակարգման աղյուսակ 

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2870 միավոր

2. Լեւոն Արոնյան (Հայաստան)` 2804

3.  Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 2801

4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2789

5. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2785

6. Վեսելին Տոփալով (Բուլղարիա)՝ 2784

7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2782

8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2777

9. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 2768

10. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2760

53. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2691

61. Հրանտ Մելքումյան (Հայաստան)՝ 2678

86. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան)՝ 2663

97. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)՝ 2657



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։