Վալբուենան սկիզբ դրեց «Դինամոյի» հաղթանակին, Բերեզովսկին անառիկ պահեց դարպասը

22:10   31 օգոստոսի, 2014

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» 2:0 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»:

Կրասնոդարում կայացած խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մաթյե Վալբուենան, ով իր առաջին գոլը խփեց «Դինամոյի» կազմում: Դինամոյականների դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով խաղաց առանց փոխարինման:

«Դինամոն» 15 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 3 միավոր է զիջում առաջատար «Զենիթին»:

Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Կրասնոդար» - «Դինամո»՝ 0:2

Մաթյե Վալբուենա, 35, Կրիստիան Նոբոա, 49

Հեռացում՝ Արտուր Յուսուպով, 67 («Դինամո»)  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։